Էվերեստի նվաճումը միշտ էլ գայթակղել է պրոֆեսիոնալ մարզիկներին, ինչպես նաև սովորական լեռնագնացներին:
Փորձագետները զգուշացնում են, որ շուտով Ջոմոլունգմայի գագաթ բարձրանալն անհնար կլինի զբոսաշրջիկների համար: Այս մասին հաղորդում է Discovery-ն:
Դրա պատճառը ոչ թե Չինաստանի իշխանություններն են, որի տարածքում է գտնվում Էվերստի գլխավոր գագաթը, որը տեղակայված է ծովի բարձրությունից 8848 մետր բարձրության վրա, այլ գլոբալ տաքացումը. ջերմաստիճանի բարձրացման հետևանքով գագաթը հաղթահարելը դառնում է ավելի ու ավելի վտանգավոր: Գյուղական համայնքներն աստիճանաբար դատարկվում են, իսկ Էվերեստի բարձունքը հաղթահարել ցանկացողների թիվը` աստիճանաբար նվազում:
Նեպալցի լեռնագնաց Ապպա Շերպի խոսքով, որն ամենաբարձր գագաթը նվաճել է 21 անգամ, գագաթը հաղթահարելն ամեն անգամ դառնում է ավելի ու ավելի դժվար, քանի որ ձյունն ու սառույցն աստիճաբանար հալչում են: Սպիտակ ծածկույթն անհետանում է` ի ցույց դնելով լեռան սուր ծերպերն ու լերկ քարերը, որոնց վրա դժվար է քայլել անգամ հատուկ կոշիկներով: Վերջինս չի բացառում, որ մոտ ապագայում Էվերեստը հաղթահարելը գրեթե անհնար կլինի: Գլոբալ տաքացման հետևանքով լեռան վրա աճել է ձնահյուսքերի ու քարաթափման առաջացման վտանգը, ինչը վախեցնում է զբոսաշրջիկներին:
Լեռնագնացի անհանգստությունը կիսում են նաև նեպալցի հետազոտողները, որոնց տվյալներով` վերջին 30 տարում Հիմալայների սառցե ծածկույթը կրճատվել է 21 տոկսով:
Գիտնականների խոսքով` կլիմայի փոփոխություններն աղետալի կլինեն Հիմալայների 1.3 մլն բնակիչների համար, որոնք բնակվում են լեռից սկիզբ առնող գետակների ափերին:









































