Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ օրեր անց Բաքու կժամանի Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպանատունը:
Դեսպանատան աշխատակիցը հայտնել է, որ Սալեհիի ադրբեջանական այցի ստույգ ժամկետն ու ծրագիրը դեռ ճշգրտված չեն, և այդ մասին կհաղորդվի ավելի ուշ:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Իրանի ու Ադրբեջանի փոխհարաբերություններում տիրում է մեծ լարվածություն:







































