Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Հայաստանն ու Վրաստանն իրենց առաջին համատեղ զորավարժությունն անցկացնելու են հունիսին: Դեռևս չեն նշվում այդ զորավարժությունների օրակարգն ու մասշտաբները: Հայտնի է միայն, որ դրանք անցկացվելու են ԱՄՆ-ի հովանու ներքո:
Երևանում հայտարարում են, որ առաջիկա զորավարժությունները կամրագրեն Վրաստանի ու ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցությունը և կբարձրացնեն Հայաստանի պաշտպանունակությունը:
Նշվում է, որ զորավարժություններից առաջ ոչ վաղ անցյալում Երևանում ԱՄՆ-ի աջակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի ու Վրաստանի շտաբների ներկայացուցիչների հանդիպում:
Բացի այդ, նշվում է, որ Ադրբեջանի մոտ բազմաթիվ հարցեր են առաջացել՝ կապված հայ-վրացական առաջիկա համատեղ զորավարժությունների անցկացման հետ: Մասնավորապես, ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ այդ զորավարժությունները կնպաստեն հայկական բանակի ամրապնդմանը:









































