Չինաստանում գործարանի պայթյունի հետևանքով զոհերի թիվն արդեն հասել է 13-ի, ավելի քան 40 մարդ վիրավոր է: Այս մասին հաղորդել են տեղական լրատվամիջոցները:
Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 9:20-ին քիմիական գործարանում, որը գտնվում է Չժաոսյան շրջանում` Հեբեյի հյուսիսային նահանգում:
Այս պահին բոլոր վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:
Ըստ նախնական տվյալների` պայթյունը տեղի է ունեցել է քիմիական ռեակցիայի հետևանքով,- հաղորդում է ИТАР-ТАСС:







































