Friday, 05 06 2026
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է

1880թ. այս օրը ծնվեց 20-րդ դարի հայ ականավոր նկարիչ Մարտիրոս Սարյանը. (պատմություն)

1880թ. այս օրը Նոր Նախիջևանում (Դոնի Ռոստով) ծնվեց 20-րդ դարի հայ ականավոր նկարիչ, նկարչական նորագույն դպրոցի հիմնադիր, ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ (1960թ.), ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947թ.), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956թ.), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965թ.), ՀՍՍՀ նկարիչների միության նախագահ (1945-1951թթ.) Մարտիրոս Սարյանը:

1895թ. Սարյանը ավարտել է տեղի հանրակրթական երկլեզվյան (հայերեն, ռուսերեն) ուսումնարանը, 1897–1904թթ. սովորել է Մոսկվայի Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի գեղանկարչության բաժնում։ Սարյանը ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, պաննոներ, ձևավորել գրքեր, կատարել բեմանկարչական գործեր։ Նրա համար չեն եղել կարևոր ու երկրորդական ժանրեր։

Ստեղծագործության առաջին շրջանում (1904-1909թթ.) Սարյանը հրաժարվել է ավանդական մտածելակերպից՝ ստեղծելով մի նոր ու նորարարական արվեստ, որը ժամանակի առաջադեմ մտավորականությունն ընդունել ու կոչել է «սարյանական»։ Սարյանի ստեղծագործության երկրորդ շրջանի (1910-ական թթ.) երկերը («Կ. Պոլիս։ Փողոց։ Կեսօր», 1910, «Ի. Ս. Շչուկինի դիմանկարը», 1910, «Փյունիկյան արմավենի, 1911, «Եգիպտական գիշեր», 1911, «Բանաններ», 1911, «Գ. Լևոնյան», 1912, «Պարսկական նատյուրմորտ», 1913) թեմատիկայով ֆանտաստիկ չեն։

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Սարյանը 1921թ. ընտանիքով տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել Երևանում։ Սկսվել է նրա բեղմնավոր կյանքի՝ նոր՝ երրորդ (1920-1972թթ.) շրջանը։ Աշխարհի տարբեր վայրերից հայրենիք վերադարձած գիտնականների, արվեստագետների, գրողների հետ լծվել է նորագույն ժամանակի հայ մշակույթի և մշակութային մի շարք օջախների ստեղծմանը։ 1921-ին նշանակվել է նոր կազմակերպվող Հայաստանի պետական թանգարանի վարիչ։ Իր նպաստն է բերել Հայաստանի հնությունների ու գեղարվեստի պահպանման կոմիտեի (նախագահ), Հայաստանի կերպարվեստի աշխատողների միության, Երևանի գեղարվեստական ուսումնարանի կազմակերպմանը։ 1921թ. Հ. Կոջոյանի հետ ստեղծել է խորհրդային Հայաստանի գերբը, ընտրվել Հայաստանի կերպարվեստի աշխատողների միության առաջին նախագահ։

1937-ին Փարիզում բացված համաշխարհային ցուցահանդեսի ՍՍՀՄ-ի տաղավարի դեկորատիվ պաննոյի համար ստացել է Մեծ մրցանակ (Grand prix)։ Սարյանը նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրն է։ 1967թ. Երևանում բացվել է Սարյանի տուն-թանգարանը, ուր գտնվում է նրա ստեղծագործական ժառանգության մի զգալի մասը։ Սարյանի գործերը կենտրոնացված են Հայաստանի պետական պատկերասրահում և նրա մասնաճյուղերում, ինչպես և Տրետյակովյան պատկերասրահում, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում (1907, 1956, 1961, 1964), Լենինգրադում (1956), Թբիլիսիում (1955, 1970), Փարիզում (1928, 1980, ետմահու), Երևանում (1936, 1955, 1961, 1964, 1970) և այլ քաղաքներում։

Մեծանուն նկարիչը մահացել է 1972թ. մայիսի 5-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում