Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Նյուարկի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել: Ուղևորները տարհանվել են փչովի շարժասանդուղքների միջոցով: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Shuttle America ավիաընկերության ինքնաթիռը կատարում էր Ատլանտա-Նյուարկ չվերթը: Մինչ վայրէջքը` ինքնաթիռի անձնակազմը հայտնել էր դիմացի անիվի հետ եղած խնդիրների մասին: Փրկարարների տեղեկություններով` տուժածներ չկան:









































