Մարդու ձվարանում հայտնաբերվել են ցողունային բջիջներ, որոնք, ըստ գիտնականների, կարող են ապահովել «ձվաբջիջիների անսահմանափակ մատակարարումը»:
Ինչպես գրում է Daily Mail-ը, փորձագետները գտնում են, որ նման հայտնագործությունը կարող է մեծ փոփոխություն մտցնել չբերության բուժման մեթոդներում:
ԱՄՆ-ի բժիշկները կարողացել են բջիջներն առանձնացնել լաբորատորիայում, որտեղ դրանք առաջացրել են ձվաբջիջներ, որոնք էլ ունակ են բեղմնավորվելու: Գիտնականներն ասում են, որ այս հայտնագործությունը մարտահրավեր է նախկինում ընդունված պատկերացմանը, որ կանայք ունեն միայն որոշակի քանակով ձվաբջիջներ, և նորերը չեն կարող արտադրվել:
Մասաչուսեթսի ընդհանուր հիվանդանոցի հետազոտողները կարողացել են կանանց ձվարաններում գտնել ձվաբջիջ արտադրող ցողունային բջիջներ, որոնք վերածվում են ձվաբջիջների:









































