Friday, 03 07 2026
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Արևմուտքի և ժամանակի միջև

Իրանի և Սիրիայի դեմ միջազգային օղակը սեղմվում է, և դա կարծես թե արդեն ակնհայտ իրողություն է նույնիսկ այդ հարցում ամենալավատեսական տրամադրվածների համար, ովքեր կարծում էին, որ հնարավոր կլինի խնդիրները արագ հանգուցալուծել և չհասցնել թեկուզ լոկալ ճգնաժամային իրավիճակի: Կարծես թե անխուսափելի է դառնում, որ բավական լուրջ մարտահրավերներ են կուտակվում այդ երկրներին անմիջականորեն հարևան պետությունների համար: Հայաստանն անմիջական հարևան է Իրանի հետ, իսկ Սիրիայում էլ կա ավելի քան 100 հազարանոց հայ համայնք, որը կարող է դառնալ դեպի Հայաստան փախստականների ալիք: Հայաստանը պետք է պատրաստ լինի երկու զարգացումներին էլ:

Որքան էլ մենք համարենք, որ Իրանի հարցում Արևմուտքը ըմբռնումով կմոտենա Հայաստան-Իրան հարաբերությանը, չնայած սահմանվող պատժամիջոցներին, միևնույն է, հայ-իրանական հարաբերությունը տուժելու է Իրանի հանդեպ պատժամիջոցների հետևանքով, այն պարզ պատճառով, որ պատժամիջոցներն էապես թուլացնում են իրանական տնտեսական պոտենցիալը: Այսինքն, եթե Հայաստանին ոչինչ էլ չարգելեն, միևնույն է, Իրանն է ինչ-որ ժամանակ անց ստիպված լինելու ընդհատել Հայաստանի հետ ծրագրերը: Արևմուտքը ակնհայտորեն գիտակցում է Հայաստանի համար այդ ռիսկերը, ինչի վկայություն կարող է լինել այն, որ սկսվում է Հայաստանի և Եվրամիության միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունը, որի մեկնարկը տվել է Եվրամիությունը: Այդ բանակցության մեկնարկը փաստացի շանս է Հայաստանին տնտեսական նոր հնարավորություններ գտնել մի ուղղությամբ, երբ կա մեկ այլ կարևոր ուղղությամբ միջազգային կոնյուկտուրայի հետևանքով տնտեսական կորուստներ կրելու վտանգ:

Թերևս պատահական չէ, որ ներկայումս, երբ սեղմվում է օղակն Իրանի շուրջ, Հայաստանի հետ սկսվում է ազատ առևտրի գոտու համաձայնագրի շուրջ բանակցությունը: Սա իհարկե միջազգային պատասխանատվության դրսևորում է, երբ Հայաստանին չեն թողնում բախտի քմահաճույքին և այսպես ասած փոխհատուցում են տնտեսական խողովակները: Ընդ որում, ուշագրավ է, որ Եվրամիությունը դա անում է նաև հայ-թուրքական հարաբերության կարգավորման փակուղու պարագայում: Բանն այն է, որ կասկած չկա այն հարցում, որ Հայաստանն իր վիճակով բացարձակապես չի համապատասխանում Եվրամիության հետ ազատ առևտրի մասին խոսելուն անգամ, ուր մնաց այդ հարցում առաջ գնալուն: Բայց Եվրոպան դիմում է այդ քայլին, ու այստեղ ամենևին պետք չէ մտածել, թե եվրոպացիները միամտորեն հավատում են Հայաստանի իշխանության եվրոպականացված երդումներին: Պարզապես, բարեբախտաբար, կա միջազգային պատասխանատվության ինստիտուտը, և Հայաստանն էլ միջազգային համակարգում կարևոր նշանակություն ունեցող երկիր է հարավկովկասյան զարգացումների համատեքստում: Սակայն այստեղ իհարկե թող չլինի թյուր տպավորություն, թե եվրոպացիները մեր փոխարեն կանեն ամեն ինչ: Իրականում մեզ տալիս են հնարավորություն, բացում են մի պատուհան՝ իրանական ուղղությամբ պատուհանի հնարավոր փակման դիմաց: Հիմնական անելիքը մնում է Հայաստանին: Այսինքն, Հայաստանը պետք է կարողանա առավելագույնս օգտագործել Եվրոպայի բացած պատուհանը, ընդ որում՝ ակնհայտորեն ժամանակից շուտ բացած պատուհանը: Իսկ դա նշանակում է ներքին բարեփոխումներ, տնտեսական և քաղաքական համակարգերի արագ արդիականացում, արդարացի կառավարում, հարկային և մաքսային վարչարարության էական բարելավում, իրավահավասար դաշտ, ազատ մրցակցություն: Այլ կերպ ասած, իրանական խնդրի սրմանը Հայաստանի դիմագրավելու միակ տարբերակը արդիականացումն է, արդար հասարակարգի հաստատումը, երկիրը քրեաօլիգարխիկ իշխանությունից վերցնելն ու քաղաքացիական իշխանության տակ դնելը: Ընդ որում, անհապաղ, հնարավորինս արագ, և Եվրամիությունը Հայաստանին փաստացի արագացնում է այդ հարցում:

Հայաստանի իշխանության պարագայում, շատ հավանական է, որ այդ ամենը դիտարկվում է այլ լույսի ներքո: Այսինքն, Եվրամիության ջանքերը գնահատվում են իբրև հերթական եվրոպական միամտություն, որը կարելի է շահարկել, ինչպես տարիներ շարունակ է շահարկվել, իսկ երկրի ներսում ապրել այնպես, ինչպես միշտ: Ներկա պահին դա ուղղակի արկածախնդրություն չէ, դա պարզապես հանցագործություն է պետության և ժողովրդի հանդեպ: Եթե իշխող «էլիտա» կոչվածը մտածում է, թե հնարավոր է թույլ տալ նախադեպային շահարկումներ, թե հնարավոր է ամեն հնգամյակի կամ քառամյակի օրինակով շահարկել եվրոպական մեսիջները, ապա պետք է անհապաղ մի կողմ դնել այդ մտածողությունը, քանի որ դա ուղղակի կործանարար է լինելու պետության համար: Իսկ եթե մտածելով հանդերձ այդ մտածողությունը մի կողմ չի դրվում, ապա այստեղ արդեն գործ ունենք Հայաստանի հանդեպ, հայ ժողովրդի, Հայաստանի հասարակության հանդեպ պետական հանցագործության հետ, երբ երկիրը բացարձակապես մերկացվում և դրվում է աշխարհաքաղաքական փոթորիկների առաջ: Դատելով Հայաստանի իշխանության հայտարարություններից, այդ ամենի գիտակցումն առկա է, սակայն երբ հետևում ենք գործողություններին, ապա տեսնում ենք, որ իրականում հերթական անգամ փորձ է արվելու ժամանակ շահել, հույսով, որ կլինեն նոր քամիներ, որ իրավիճակը կարող է շրջվել, որ աշխարհի հզորների միջև կարող են նոր խնդիրներ, նոր հաշտություններ և հակադրություններ առաջանալ, ու ամեն ինչ կշարունակի մի երկու տասնամյակ էլ մնալ այնպես, ինչպես կա: Իզուր հույսեր են: Ոչինչ այլևս չի մնալու այնպես, ինչպես կա: Աշխարհը փոխվելու է, և եթե լինեն նոր քամիներ, դրանք ոչ թե արգելակելու են, այլ արագացնելու են այդ փոփոխությունը:

Հետևաբար, Հայաստանի իշխանությունը պետք է ձգտի հնարավորինս շտապել երկրի արդիականացման գործում: Սակայն այդ շտապողականությունն իհարկե չկա: Ընդ որում, դրան զուգահեռ, կա նաև սխալ, բացարձակապես թերի մի գիտակցում, թե այս ամենը պետք է ընդամենը աշխարհի հզորների աչքը Հայաստանի վրա տաք պահելու համար: Այսինքն, իշխող դասում մտածում են, որ կարևորը Ամերիկային և Եվրոպային հավատացնելն է, որ մենք ուզում ենք փոխվել, բայց միանգամից չենք կարող, և մեզ ժամանակ է պետք: Իրականում, խնդիրն ունի վերագիտակցման ռազմավարական անհրաժեշտություն, ոովհետև մենք ի վերջո կարող ենք համոզել Ամերիկային կամ Եվրոպային, որ ուզում ենք փոխվել, բայց ժամանակ է պետք, սակայն մենք չենք կարող ժամանակին համոզել, որ մեզ հարվածելուց առաջ մի քիչ սպասիր, մինչև մենք փոխվեք, որ կարողանանք դիմադրել այդ հարվածին: Այսինքն, մեր գլխավոր խնդիրը պետք է լինի ժամանակից հետ չմնալը, ոչ թե Արևմուտքին համոզելը, ինչպես թյուրըմբռնմամբ, և թերևս նաև կրկին՝ հանցավոր թյուրըմբռնմամբ կարծում է իշխող դասն ու շարունակում համոզելու տքնաջան աշխատանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում