Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը հայտարարել է, որ ինքը փոխարինող ունի իր ներդրումային խմբի՝ Berkshire Hathaway-ի ղեկավարի պաշտոնում, սակայն հրաժարվել է նշել նրա անունը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Բաֆեթն ասել է, որ հրաժարական տալու ծրագրեր չունի, բայց արդյունքում ղեկավարման փոխանցումը կիրականացվի «սահուն»:
Berkshire-ի բաժնետերերին ուղղված ամենամյա նամակում նա գրել է, որ ընկերությանն անհրաժեշտ են ևս երկու «պահեստային» թեկնածու:
ԶԼՄ-ները բազմիցս գրել են Բաֆեթի հնարավոր փոխարինողի մասին: Ինքը միլիարդատերը 2011 թ. մարտին իրեն փոխարինող էր նշել Աջիթ Ջեյնին, որը ղեկավարում է Berkshire Hathaway-ի ապահովագրական բիզնեսը:
Իր նամակում Բաֆեթը նաև նշել է, որ ինքը «բացարձակապես սխալ է եղել»՝ կանխատեսելով, որ ԱՄՆ անշարժ գույքի շուկան կսկսի վերականգնվել մինչ այս պահը, սակայն ավելացրել է, որ ինքը համոզված է, որ վերջին հաշվով հենց այդպես էլ կլինի:
2011 թ. Berkshire-ի մաքուր եկամուտը կազմել է 10.3 մլրդ դոլար: