Իսրայելի ռազմական ինքնաթիռներն այսօր առավոտյան հարձակվել են Գազայի վրա, երբ, ըստ բանակից ստացված հաղորդումների, հրթիռներ էին արձակվել Իսրայելի ուղղությամբ:
Associated Press-ի փոխանցմամբ՝ բանակի հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելի ինքնաթիռները հարվածել են Գազայի հարավում տեղակայված զենքերի գործարանին:
Պաղեստինցի ականատեսների վկայությամբ՝ պայթյունները լսելի են եղել Ռաֆահում, սակայն վիրավորներ չկան:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Գազայից երեք հրթիռ էր արձակվել Իսրայելի ուղղությամբ: Այս տարի, ըստ վիճակագրական տվյալների, պաղեստինցիները արդեն 50 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ:









































