Thursday, 04 06 2026
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
Բոլոր տեսակի չարիքների արմատը անտարբերության մեջ է. պետք է գնալ ընտրության
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
Պետությունը պետք է պաշտպանի ոչ միայն սահմանը, այլև մարդու խաղաղ, արժանապատիվ կյանքը
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Երբ կյանքը թանկանում է, պետությունը պարտավոր է կանգնել մարդու կողքին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
Արժանապատիվ կյանքը շքեղություն չէ․ Պետությունը պետք է կանգնի քաղաքացու կողքին
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
Արժանապատիվ կյանքը պետության պարտքն է. Բարեկեցիկ պետությունը սկսվում է պաշտպանված քաղաքացուց
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
Պետությունը պետք է դառնա քաղաքացու բնակարանային երաշխավորը
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ընդդիմությունը չթողնել անտեր․ Ընտրիր ոչ միայն իշխանություն, այլ նաև ընդդիմություն
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին

Ֆրանսիան զգուշացնում է Մավրիտանիայում, Մալիում և Նիգերում հնարավոր ահաբեկչությունների մասին

Ֆրանսիայի ԱԳՆ-ը կոչ է արել իր քաղաքացիներին առանձնակի զգոնություն ցուցաբերել աֆրիկյան Սախելի երկրներում (Մավրիտանիա, Մալի և Նիգեր)՝ կապված տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների ակտիվացման հետ,- հայտնում է ֆրանսիական ԱԳՆ կայքը:
Հաղորդագրության համաձայն, նման խորհուրդների պատճառը 2010 թ. ընթացքում ֆրանսիացիների մասնակցությամբ մի քանի ողբերգական իրադարձություններն են: Մասնավորապես, հուլիսին Նիգերում մահապատժի է ենթարկվել մեկ ֆրանսիացի գերի, սեպտեմբերին նույն երկրում 5 ֆրանսիացի գերի է վերցվել, իսկ շաբաթ օրը հատուկ օպերացիայի ժամանակ զոհվել են Ֆրանսիայի ևս երկու քաղաքացիներ:
«Ֆրանսիայի քաղաքացիները պետք է ցուցաբերեն ծայրահեղ զգոնություն: Հաշվի առնելով ահաբեկչությունների վտանգը, որն առաջացել է հիշյալ շրջանում, այլևս ոչ մի տեղ չի կարող համարվել անվտանգ»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Նախարարությունը խորհուրդ է տվել նաև սահմանափակել տեղաշարժն այս երկրներում կամ ընդհանրապես զերծ մնալ դեպի այդ շրջաններ այցելություններից:
Ավելի վաղ` որբաթ օրը, 2 ֆրանսիացի առևանգվել էին Նիամեյի կենտրոնում գտնվող ռեստորանից 4 զինված անձանց կողմից: Գերիներին պետք է հասցնեին Մալիի սահման, որտեղ գործում է «Ալ Քաիդայի» Մաղրիբյան իսլամական երկրների ահաբեկչական խմբավորումը, որը, ինչպես կանխատեսվում է, կարող էր իրագործել կամ պատվիրել առևանգումը: Նիգերի ազգային գվարդիան սկսել է հետևել առևանգողներին, սակայն երկու գերին էլ սպանվել են շաբաթ օրը տեղի ունեցած ազատ արձակման հատուկ օպերացիայի ժամանակ:
Մասնագետների կարծիքով, Մաղրիբյան երկրներում «Ալ Քայիդան» իր գլխավոր թշնամի է համարում Ֆրանսիային: Չորեքշաբթի օրը քաթարական «Ալ Ջազիրա» արբանյակային ընկերությունը տարածել է խմբավորման ղեկավարի հայտարարությունը: Բեն Լադենը հայտարարել է, որ ահաբեկիչներն իրավունք ունեն քշել զավթիչներին և կտրել նրանց կոկորդը, քանի որ ֆրանսիացիները արգելում են ազատ մուսուլմանուհիներին կրել իրենց գլխաշորը: «Ալ Քայիդա»-ի ղեկավարը ասել է նաև, թե Ֆրանսիայի դիվանագիտության հետևանքով է, որ նույն երկրի 5 քաղաքացի առևանգվել են Նիգերում:
Ահաբեկիչները հայտարարել են, որ պատրաստ են ազատ արձակել Նիգերում գերի վերցվածներին՝ փոխարենը պահանջելով հրաժարվել Ֆրանսիայում գլխաշոր կրելու արգելքից, որը ուժի մեջ է մտնելու այս տարվա գարնանից։ Նրանք նաև պահանջում են 7 մլն եվրո:
Ահաբեկիչները դեմ են Աֆրիկայի այս շրջանում ֆրանսիական ներկայությանը, որտեղ Ֆրանսիային մասնավորապես պատկանում են ուրանի հանքերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում