ՅՈւԿՕՍ-ի նախկին նախագահ Միխայիլ Խոդորկովսկին և ՄԵՆԱՏԵՊ-ի նախկին տնօրեն Պլատոն Լեբեդևն այսօր համատեղ բողոք-հայցով դիմել են ՌԴ Գերագույն դատարան: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Խոդորկովսկու մամուլի կենտրոնը:
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքային դատարանը հրաժարվել էր բավարարել Խոդորկովսկու և Լեբեդևի դատավճռի հսկողական բողոքը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանի վճռով Խոդորկովսկին և Լեբեդևը մեղավոր են ճանաչվել 892 մլրդ ռուբլու նավթ գողանալու և 480 մլրդ ռուբլու անօրինական եկամուտներ օրինականացնելու մեջ: Առաջին գործի (խարդախություն և հարկերից խուսափում) հետ միասին Խոդորկովսկին և Լեբեդևը դատապարտվել են 14 տարվա ազատազրկման:









































