Monday, 06 07 2026
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ կա 3 զոհ
Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկին՝ Սևանա լճի ափամերձ հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ
«Համաս»-ը հայտարարել է Գազայում կառավարող մարմինը լուծարելու և իշխանությունը տեխնոկրատների կոմիտեին փոխանցելու մասին
Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին
19:30
Էրդողանն ու Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ուկրաինան, պաշտպանական արդյունաբերությունն ու էներգետիկան. Milliyet
Կարեն Գրիգորյանը՝ Պակիստանում ՀՀ դեսպան
19:10
Ֆոն դեր Լայենը խոստացել է քննարկել Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ համակարգեր տրամադրելու հարցը
Երևանում 18-մետրանոց 300 ավտոբուս կհայտնվի՝ միայն երբ կառավարությունը կարողանա $300 մլն. հայթայթել
18:50
Ֆրանսիական ֆուտբոլի հաջողությունը միգրացիան է. Վենգեր
Իշխանությունն ինչու հաշտ եղավ սև փողերով մանդատ ստանալուն. վախենամ՝ շատ են ուշացել
18:30
ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ
Հայաստանը և Ռուսաստանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Եթե Իրանը բանակցում է, ուրեմն այլ ելք չունի. ԱՄՆ-ն կարողացել է պարտադրել իր պահանջները
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները

Մաշտոցի պուրակի ակցիան հեռու գնացող քաղաքական նպատակներ ունի. Մ. Բադեյան

Մաշտոցի պուրակի ակցիան հեռու գնացող քաղաքական նպատակներ ունի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը իր կարծիքը հայտնեց ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը` անդրադառնալով Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակների շուրջ բարձրացած բողոքի ալիքին: Նա նշեց, որ Մաշտոցի պուրակում բողոքի ակցիաները ունեն մի քանի շերտ և հեռու գնացող քաղաքական նպատակներ: Ըստ նրա` ակտիվիստների մի մասը ուղղորդվում է արտասահմանից, իսկ նպատակը Հայաստանում իրավիճակը ապակայունացնելն է:

«Մասնակիցների երկրորդ հատվածը իրոք բնապահպանական խնդիրներով մտահոգ մարդիկ են, իսկ երրորդ հատվածը` մարտնչող տգիտության գաղափարակիրները: Հիմնական զանգվածը` կազմակերպիչները, քողարկված են, կամավոր հանդես են գալիս մարտնչող տգետները, ովքեր իրենց մշակույթն են փորձում հաստատել Հայաստանում: Դա նույն ռաբիսն է:

Երկիրը քանդում են՝ ոչ ոք ոչինչ չասեց, իսկ բոլորը կառուցմանն են դեմ, հենց քարը քարի վրա է դրվում՝ հանդես են գալիս մարտնչող տգետները: Որևէ ծառ, որևէ թուփ չի տուժել Մաշտոցի պուրակում: Վերջապես ընդունվեց քաղաքական որոշում՝ այդ կրպակները Աբովյան փողոցից հանելու, իսկ այդ կրպակատերերը պետք է շարունակեն, չէ՞, իրենց բնակարանները պահել»,- նշեց Մ. Բադեյանը` հավելելով, որ Մաշտոցի պուրակն աղբանոցի նման մի բան է եղել:

Անդրադառնալով Մաշտոցի պուրակում ծրագրված «Հին Երևան» նախագծին` նա ասաց, որ ակցիայի մասնակիցների կողմից ծրագրի վերաբերյալ չեն եղել արձագանքներ, իսկ քաղաքապետը որոշել է մինչ այդ ծրագրի իրականացումը՝ տեղադրել այս կրպակները: Նա նշեց, որ Մաշտոցի պուրակում բնապահպանական խնդիրը շահարկվում է:

Նրա խոսքով` խառը իրավիճակից միշտ օգտվում են մարդիկ` ընդհուպ մինչև սատանիստները:
«Մենք պետք է սատանիստի ետևի՞ց գնանք, թե՞ քաղաքապետի: Սա ընդամենը գծած հարվածներ են, որոնք պետք է հասցվեն քաղաքի իմիջին: Ինչի՞ են ցանկանում հասնել: Մաշտոցի պուրակում 10 տոկոսն են ազնիվ մարդիկ, իսկ մնացածն ուղղորդված են: Ես չեմ կարող ասել, թե ովքեր են ուղղորդում»,- նշեց Մ. Բադեյանը` հավելելով, որ քաղաքականությունից կհեռանա, իր մանդատը վայր կդնի, եթե «Հին Երևան» ծրագրին զուգահեռ չքանդվեն այս կրպակները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում