ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը իր նախորդին` Քոֆի Անանին, նշանակել է Արաբական պետությունների լիգայի և ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը Սիրիայում: Այս մասին հաղորդում է Assciated Press գործակալությունը:
Պան Գի Մունն ու Քոֆի Անանը տարածել են համատեղ հայտարարություն, որում նշվում է` նախկին գլխավոր քարտուղարը պետք է բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրի բռնությունները դադարեցնելու, մարդու իրավունքները հարգելու, ինչպես նաև սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման համար:









































