ԱՄՆ ռազմական իշխանություններն այսօր հայտնել են, որ Արիզոնայում ընթացող զորավարժությունների ժամանակ իրար են բախվել երկու ուղղաթիռներ: Պատահարի հետևանքով մահացել են ամերիկացի 7 ծովայիններ:
Associated Press-ը գրում է, որ պատահարը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան՝ Յումա քաղաքի մոտ: Պաշտոնյաները հայտնել են, որ իրար են բախվել AH-1W Cobra և UH-1Y Huey ուղղաթիռները:
Մանրամասները դեռևս հետաքննվում են: MSNBC news-ը հաղորդել է, որ փրկվողներ չեն եղել:









































