Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի արտգործնախարար Իմոն Գիլմորն ապրիլի սկզբին այցելելու է Հարավային Կովկաս: Այս մասին հայտնում է դիվանագիտական աղբյուրը: Ներկայումս ճշգրտվում է Իմոնի կովկասյան այցի ստույգ ժամկետը:
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Գիլմորը հայտարարել էր, թե հյուսիսիռլանդական մոդելը կարող է գործածվել նաև Լեռնային Ղարաբաղում:









































