ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ը նախկինի պես կողմնակից է Սիրիայում կատարվող իրադարձությունների խաղաղ ճանապարհով լուծմանը, սակայն անհրաժեշտության դեպքում կդիտարկի «հավելյալ միջոցներ»՝ Բաշար Ասադի վարչակարգի դեմ:
«Մենք լավագույն տարբերակ ենք համարում քաղաքական լուծումը»,- ասել է նա:
Նուլանդի խոսքերով՝ ԱՄՆ-ը «իմաստ չի գտնում Սիրիայի հետագա ռազմականացմանը նպաստելու մեջ»:
Նուլանդը նաև հավելել է, որ եթե Ասադը տեղի չտա ներկայիս ճնշումներին, ԱՄՆ-ը հավելյալ միջոցներ կձեռնարկի:
Интерфакс գործակալությունը Վաշինգտոնի այս հայտարարությունը հետևյալ կերպ է մեկնաբանում. «Վաշինգտոնը դեռևս չի պատրաստվում զինել սիրիացի ընդդիմադիրներին, բայց նաև չի բացառում այդ տարբերակը հետագայում»:









































