Իսպանիայի արվեստի և կինեմատոգրաֆիայի ակադեմիան հայտարարել է «Գոյա» մրցանակաբաշխության հաղթողներին:
Մրցանակների հանձման արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 19-ին՝ Մադրիդի Կոնգրեսի պալատում: Մրցանակը նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի բրոնզե կիսանդրին է:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է Էնրիկե Ուրբիսուի «Չկա խաղաղություն չարերի համար» կինոնկարը: Նա հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն ոեժիսոր» անվանակարգում:
Մրցանակաբաշխության լավագույն դերասան է ճանաչվել Խոսե Կորոնադոն` իր «Չկա խաղաղություն չարերի համար» ֆիլմում ոստիկանի դերակատարման համար: Այս անվանակարգում առաջադրվել էին նաև Անտոնիո Բանդերասը, Դանիել Բրյուսը և Լուիս Տոսարը:
«Գոյա» մրցանակաբաշխությունը Իսպանիայում առաջին անգամ անցկացվել է 1987թ. մարտի 16-ին:







































