Ուիթնի Հյուսթոնի մարմինն այսօր հանձնվել է հողին՝ Ուեսթֆիելդի Fairview գերեզմանոցում: Նա թաղվել է իր հոր` Ջոն Ռուսել Հյուսթոնի կողքին, ով մահացել էր 2003 թվականին: Այս մասին հայտնում է Msnbc.com-ը։
Ի տարբերություն շաբաթ օրը կայացած արարողությանը, հուղարկավորությունը մասնավոր արարողութուն է եղել, որին մասնակցել են միայն ընտանիքի անդամները: Շաբաթ օրը տեղի ունեցած եկեղեցական ծեսին ներկա են եղել հարյուրավոր հյուրեր` ընկերներ և շատ հայտնի մարդիկ:
Շաբաթ օրվա արարողությունն ավարտվել է հենց իր՝ Ուիթնի Հյուսթոնի ձայնով:









































