Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը Վենետիկում նշանակել է 22 նոր կարդինալ: Ինչպես հաղորդում է BBC-ն, կարդինալները` հավատարմության երդում տալուց հետո, ստացել են կարդինալի ատրիբուտներ` ոսկե մատանի և կարմիր գլխարկ:
Այսօրվա նշանակումից հետո Հռոմի Կաթոլիկ եկեղեցում կարդինալների թիվը դարձավ 129: Նրանց հիմնական նպատակն է լինելու` ընտրել նոր Պապ:
Հռոմի պապն ընտրվում է կարդինալների ժողովի ժամանակ:
Բենեդիկտոս 16-րդի առողջական վիճակը գնալով վատանում է: Նա մեծ դժվարությամբ է տեղաշարժվում:
Վատիկանում մի շարք փորձագետներ կարծում են, որ հաջորդ Պապը կլինի իտալացի:







































