Աշրաֆ և համիդատ ցեղերի ներկայացուցիչների միջև բախումը տեղի է ունեցել հինգշաբթի գիշերը Եգիպտոսի հարավում գտնվող Քենա քաղաքում,- տեղեկացնում է եգիպտոսի EGYnews թերթի պորտալը:
Մի քանի մարդ վիրավորվել է, այրվել են անհաշտ ցեղերից մեկին պատկանող խանութներ:
Ըստ ոստիկանների` խոսքը երկարատև ցեղային հակամարտության մասին է: Փետրվարի 12-ից սկսված բախումների հետևանքով արդեն տուժել է ավելի քան 13 մարդ:
Հինգշաբթի երեկոյան տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ համիդատի ներկայացուցիչները այրել են աշրաֆին պատկանող խանութը: Ոստիկաններին հաջողվել է հանգցնել կրակը և կանխել մյուս խանութների հրդեհումը:
Այս պահին իրավիճակը վերահսկում են զինվորականները: Անկարգությունները դադարեցված են:









































