Պետգնումների կայքում հրապարակվել են Չեչնիայի Հանրապետությամ կառավարության մի շարք հայտեր: Ամենահետաքրքիրները վերաբերում են Գրոզնիում Ռամզան Կադիրովի նոր նստավայրին: Չեչնիայի Հանրապետության ղեկավարի՝ 10 մլրդ ռուբլի արժողությամբ պալատն ունի 260 հազար քմ մակերես, կառուցված է Սունջի գետի ափին: Այն գրեթե պատրաստ է շահագործման: Մրցույթը պետք է որոշի ղեկավարող ընկերությանը:
Հանրապետության բյուջեից ծրագրվում է տրամադրել 36 մլն ռուբլի «Չեչնիայի Հանրապետության նախագահի կոմունալ կենցաղային ծառայությունները հոգալու» շրջանակում: Համաձայն տեխնիկական առաջադրանքի` ընկերությունը պետք է հետևի նստավայրի սենյակների (64 հազ. քմ) կարգուկանոնի պահպանմանը, ճակատամասի լվացմանը, որն ունի 5 հարկանի շենքի բարձրություն (6 հազ. 200 քմ), տեղափոխի աղբը (30 հազ. քմ ): Ընկերությունը պետք է մաքրի նաև 13.2 հազ. քմ գորգեր, 4.3 հազ. քմ գոբելեն:
Նստավայրի կահավորման համար նախատեսվում է հանրապետության բյուջերից տրամադրել 48 մլն ռուբլի: ԱՆհրաժեշտ կլինի մշակել նաև 360 հազ. քմ գազոնը: Նստվայրում նախատեսվում է տնկել 77 հազ. ծաղիկ, ընդ որում` 16 հազարը՝ վարդեր:
Ընդհանուր առմամբ, հանրապետության ղեկավայրի հանգիստը, որը կապահովեն 100 մարդ, կարժենա 84 մլն ռուբլի:










































