Friday, 05 06 2026
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է

«Սկոլկովո» հիմնադրամը ստարտափներ է հրավիրում ԱՊՀ երկրներից

Մարտին ԱՊՀ Տնտեսական խորհուրդը կհաստատի մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից-պետությունների նորարար համագործակցության միջպետական ծրագրի օպերատորի մասին դրույթը: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, ծրագրի օպերատորի գործառույթները պետք է կատարի «Սկոլկովո» հիմնադրամը:

Փետրվարի 14-ին Մոսկվայի կառավարման դպրոցում (ՄԿԴ) կայացած հանդիպում-կոնֆերանսի ընթացքում նշվել է, որ «Սկոլկովո» հիմնադրամը զգալի սեփական միջոցներ ունի ոչ միայն պատրաստի նախագծերի ընտրման, մշակման և հետագա առևտրայնացման, այլև հեռանկարային գաղափարների ընտրության համար:

«Սկոլկովո» հիմնադրամի փոխնախագահ Ստանիսլավ Նաումովն ասել է, որ «Սկոլկովո»-ում ձևակերպված ընկերությունները կստանան հարկման զրոյական ռեժիմ, ներկրված սարքավորումների մաքսատուրքերի 100%-անոց փոխհատուցում, ինչպես նաև ներգաղթի օրենսդրության պարզեցված ռեժիմ՝ այս ամենը մոտակա 10 տարիների համար: Հիմնադրամը նաև ապահովում է ԱՊՀ երկրների տարածքում գիտատեխնիկական հետազոտությունների մեխանիզմների առևտրայնացումը:

«Մենք պատրաստ ենք յուրաքանչյուրիդ համար օպերատոր լինել, այսինքն` այն աշխատող գործիքը հանդիսանալ, որը խնդիրներ կլուծի` կրթության, գիտական հետազոտությունների, տնտեսության ոլորտներում»,- ասել է Ս. Նաումովը՝ դիմելով ծրագրի մասնակից-պետությունների ներկայացուցիչներին:

Այսօրվա դրությամբ «Սկոլկովո» հիմնադրամն արդեն աջակցում է 350 նորարարական ընկերությունների, որոնցից շուրջ 80-ը Մոսկվան են ներկայացնում, 50-ը Սանկտ Պետերբուրգից են, իսկ մնացածը ներկայացնում են Ռուսաստանի 30 մարզերը:

«Այս տարի մենք ցանկանում ենք ընկերությունների թիվը 500 հասցնել, սակայն, իրականում, կարծում եմ, թիվն ավելի մեծ կլինի»,- ընդգծել է «Սկոլկովո»-ի ներկայացուցիչը:

Նորարարական նախագծերի աջակցության նպատակով «Սկոլկովո»-ն կարող է սեփական վենչուրային հիմնադրամներ ստեղծել և միջոցներ ներգրավել զարգացման այլ ինստիտուտներից:

«Սկոլկովո» հիմնադրամի ներդրումային ծառայության ղեկավար Ալեքսանդր Լուպաչովն ասել է, որ հիմնադրամն ԱՊՀ մասնակից-երկրների ընկերություններից նորարական կենտրոնին անդամակցելու ավելի քան 20 դիմում է ստացել, մեկ դիմում՝ ուղղված Կենսաբժշկական տեխնոլոգիաների Կլաստերը, արդեն ստացել է փորձագիտական խորհրդի հաստատումը:

«Սկոլկովո» հիմնադրամը 2012թ. դիտարկում է իր ներկայացուցչության բացման հնարավորությունը ԱՊՀ մասնակից-երկրներից մեկում («Սկոլկովո»-ի ներկայացուցչություններ արդեն բացվել են ԱՄՆ Սիլիկոնային հովտում և Իսրայելում):

Այսօրվա դրությամբ հիմնադրամն ավելի քան 80 ընկերություն է ֆինանսավորել, իսկ, ընդհանուր առմամբ, նորարարական քաղաքի տարածքում ավելի քան 1 000 ստարտափներ կզարգանան: Դրանցից ավելի քան 20%-ը միջազգային գործընկերներ և ներդրողներ ունեն:

«Սկոլկովո»-ին կից հավատարմագրված են 28 վենչուրային հիմնադրամներ, այդ թվում 8 արտասահմանյան` ավելի քան 360 մլն դոլար ընդհանուր գումարով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում