Այս տարի ՀԱԷԿ-ում կանցկացվի սթրես-թեստ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը տեղեկացրեց, որ բոլոր երկրներում ընդունվել է սթրես-թեստերի անցկացման որոշում: Նման որոշում է կայացվել Ֆուկուսիմայի ատոմակայանի աղետից հետո:
Երևանի ՋԷԿ-ում հին սարքավորումները պետք է ապամոնտաժվեին, բայց որոշվեց վերափոխել և ջուր-ածխային տեխնոլոգիայով վերափոխել: Ըստ նախարարի՝ սա թե՛ էկոլոգիապես, թե՛ տնտեսապես ավելի արդյունավետ է: Արցախից ածխի տեղափոխումը կիրականացվի Վարդենիսի ուղղությամբ և երկաթուղով կհասցվի ՋԷԿ: Այս տարվա ընթացքում նախատեսվում է կայանի գործարկումը նոր տեխնոլոգիայով:
Ըստ նախարարի՝ գերատեսչության այս տարվա հաջորդ գերակայությունը նաև հանքավայրերի շահագործման, երևակումներին ներկայացվող միջազգային պահանջներին համապատասխան չափորոշիչներին համապատասխանեցումն է: Ա. Մովսիսյանը կարևորեց նաև ընդերքի ոլորտում հողօգտագործման կարգավորումը, քանի որ տարիներ շարունակ եղել են խախտումներ` գյուղատնտեսական նշանակության հողը օգտագործվել է հանքարդյունաբերության նպատակներով:
Նախարարը կարևորեց նաև ՀՀ-ում էներգետիկ հաշվեկշռի մշակման և ներդրման խնդիրը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելը: Առ այսօր դա ԱՎԾ-ում չկա:







































