Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Չինաստանի շատ քաղաքներում մանրածախ առևտրով զբաղվողներին իշխանությունները այս շաբաթվանից արգելել են վաճառել Apple ընկերության iPad պլանշետները:
Ինչպես փոխանցում է Reuters-ը, սա Չինաստանի տեխնոլոգիական ընկերության և Apple Inc-ի ճակատամարտի արդյունքն է:
Շանհայի Xujiahui շրջանում գտնվող երկու մեծ հանրախանութները դադարեցրել են iPad-ի պատվերները: Այլ շրջաններում ևս իշխանությունը հայտնել է, որ պետք է անհապաղ հեռացվեն պլանշետները վաճառասեղաններից:








































