Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ զարմացած է Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարության կայացրած որոշումից: Հիշեցնենք, որ «արքայական ակումբ»-ը չի թույլատրել, որ Իսպանիայի գավաթի 2011/12թթ. խաղարկության եզրափակիչ հանդիպումը («Ատլետիկ» – «Բարսելոնա») տեղի ունենա «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում.
«Եզրափակիչի մասնակիցները` «Ատլետիկ»-ն ու «Բարսելոնա»-ն, շատ են ցանկանում խաղալ այդ մարզադաշտում, սակայն «արքայական ակումբի»-ի ղեկավարներն այդ հարցի հետ կապված ունեն իրենց պատկերացումները:
Առաջին անգամ ենք հանդիպում ակումբի, որը հրաժարվում է իր մարզադաշտը տրամադրել եզրափակիչ խաղի անցկացման համար: Այդ խաղը հետաքրքիր ու շահավետ կլինի բոլոր տեսանկյուններից»,- ԻՖՖ-ի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է AS-ը: