Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հղում կատարելով հակակառավարական ուժերի ներկայացուցիչներին, սիրիական զորքերը չորեքշաբթի վաղ առավոտյան մուտք են գործել Համա քաղաք` ծանր զրահատեխնիկայի միջոցով ռմբակոծելով որոշ բնակավայրեր:
Հաղորդվում է նաև, որ 13-րդ օրն է, ինչ Հոմս քաղաքում ռմբակոծվում է հիմնականում քաղաքի սուննիական մասը. վերջին երկու շաբաթվա ընթացքում զոհվել է առնվազն 500 մարդ:









































