Ինչպես տեղեկացրել էր «Ժողովուրդ»-ը, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել:
«ԲՀԿ-ն, սակայն, նրան իր շարքերն ընդգրկելու պաշտոնական որոշում դեռ չի կայացրել: Ուշագրավն այն է, որ մի կողմից ԲՀԿ-ն փորձեր է անում տարանջատվելու Ռոբերտ Քոչարյանից, իսկ մյուս կողմից իր շարքերն է ընդգրկելու մի անձնավորության, ում անունը կապվում է ոչ միայն Քոչարյանի, այլև մարտի 1-ի հետ»,- ապա թերթը հավելում է.
«Բայց միայն դա չէ հետաքրքիրը, «Ժողովուրդ»-ը բացահայտեց, որ Վարդան Օսկանյանն անցած տարվա գարնանից «Ֆեյսբուք.» սոցիալական ցանցում ոչ պաշտոնական էջ ունի, սակայն մինչ օրս այդ էջը «հավանել է» ընդամենը 23 մարդ: Համեմատության համար նշենք, որ մեկ ամսվա ընթացքում մեր գործընկեր Գագիկ Շամշյանը կարողացավ 5000-ից ավելի ընկերներ հավաքել:
Սույնով, թերևս, ամեն ինչ ասված է. Օսկանյանն իսկապես «շատ պահանջված» գործիչ է»:









































