Anonymous ցանցահենային խմբի անդամները ուրբաթ կոտրել են Հունաստանի արդարադատության նախարարության կայքը և հրապարակել տեսանյութ՝ իրենց դժգոհությունը հայտնելով կոշտ տնտեսական քաղաքականության դեմ:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, տեսանյութում ասվում էր. «Դուք միացել եք ԱՄՀ-ին ժողովրդի ցանկությանը հակառակ: Ժողովրդավարությունը ծնվել է ձեր երկրում, իսկ դուք այն սպանեցիք»,- ասվում է ցանցահենների տեսանյութում:
Նախարարության կայքն անհասանելի կլինի մինչև կվերականգնվի դրա անվտանգությունը:









































