Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Տիգրան Խզմալյանը բաց նամակ է գրել Շառլ Ազնավուրին

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը բաց նամակ է գրել Հայաստանի Ազգային հերոս, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան տիար Շառլ Ազնավուրին։

Ստորև ներկայացնենք նամակն ամբողջությամբ.

«Պատվարժան մաեստրո,

Օրերս Ֆրանսիայի Սենատի կողմից օրինականացված Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը ոչ միայն արդարության ու քաղաքակրթության հաղթանակ է, այլև հայկական կազմակերպությունների ու անհատների տևական պայքարի արդյունք, որի մեջ անգնահատելի է նաև Ձեր ներդրումը։ Սակայն այդ նույն քաղաքակրթական արժեքները՝ խոսքի ու հավաքների ազատությունները, որոնք հնարավոր են դարձնում արդարության հաստատումն ընդհանրապես, ցայսօր Հայաստանում մնում են բանտարկված:

Հայաստանում իշխանության եկած հակաժողովրդական ռեժիմը այսօր ձգտում է կեղծիքների և ճնշումների միջոցով հերթական անգամ բեմադրել «ընտրություններ» կոչվող կատակերգությունը՝ ապահովելով իր վերարտադրությունը, ինչի հետևանքով երկիրը կքվելու է ավելի մեծ արտաքին պարտքի տակ, կտրուկ մեծանալու է արտագաղթը, և Հայաստանին սպառնում է էկոգաղութացման բնապահպանական մեծ աղետ։

Քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի, նախաձեռնությունների, դիմադրական շարժումների և խմբերի բոլոր փորձերը որոշակի ձևով շտկելու ստեղծված իրավիճակը, ժողովրդին իրազեկելու գոյություն ունեցող վտանգների մասին, անցկացնելով հանրային քննարկումներ, հավաքներ, բախվում են իշխանությունների կողմից ստեղծված անվերջ խոչընդոտների, դահլիճներ չտրամադրելու միջոցով, ինչպես նաև իշխանության հետ սերտաճած օլիգարխներին պատկանող լրատվամիջոցների ու հեռուստատեսությունների միջոցով իրականացվում է տեղեկատվական շրջափակում: Նշված արգելքները ուղղված են հատկապես «Սարդարապատ» նախաձեռնության դեմ։

Առկա պայմաններում դիմում եմ Ձեզ խնդրանքով և առաջարկությամբ` իշխանությունների կողմից հատկացված Ձեր անվան տուն-թանգարանը փոխանցել Հայաստանի քաղաքացիական հասարակության կարիքների համար, ապահովելով այնտեղ խոսքի և հավաքների անցկացման սահմանադրական իրավունքները ու վերածելով այն իրական ազատ խոսք հնչելու տարածքի, ինչպես հարիր է Ձեր անվանն ու համաշխարհային համբավին:

Սիրով և հարգանքներով`

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյան»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում