РИА Новости-ի փոխանցմամբ՝ առատ ձյան, սառցապատ ճանապարհների ու սառնամանիքների պատճառով Թուրքիայում չեղյալ է հայտարարվել 183 ներքին և արտաքին թռիչք: Թուրքիայում խոշորագույն օդանավակայանն ունեցող Ստամբուլում չեղյալ է հայտարարվել 87 թռիչք, որոնցից 41-ը՝ արտաքին:
Հետաձգվել են դեպի Մոսկվա, Կիև, Բեռլին, Ստոկհոլմ, Միլան, Կոպենհագեն, Բուդապեշտ, Դուբլին և այլ քաղաքներ թռիչքները: Շատ չվերթներ իրականացվում են ուշացումով:
Նշվում է, որ այս ձմեռը Թուրքիայի համար վերջին տարիների ամենախիստ ձմեռն է: Աթաթուրքի անվան Ստամբուլի միջազգային օդանավակայանում տեսանելիությունը չի գերազանցում 300 մետրը: Օդանավակայանի աշխատակազմը ստիպված է գործնականում շուրջօրյա ռեժիմով մաքրել թռիչքուղիները:
Վերջին 3 օրերին Ստամբուլի օդանավակայանում չեղյալ է հայտարարվել կամ ուշացումով է իրականացվել ավելի քան 500 ավիաթռիչք: Արդյունքում, խոշոր վնասներ են կրել ավիաընկերությունները, սակայն ավելի շատ տուժել են ուղևորները:









































