Հունվարի 31-ին` ժամը 15.00-ի սահմաններում, Ապարան քաղաքում իրար են բախվել «ՈՒԱԶ» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով «ՈՒԱԶ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:








































