Սոմալիի իսլամիստական «Շաբաբ» խմբավորման ներկայացուցիչները խոչընդոտելու են «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության գործունեությունը բոլոր այն երկրներում, որոնք գտնվում են կազմակերպության հսկողության տակ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Զինյալները «Կարմիր խաչ»–ին մեղադրում են այն բանի մեջ, որ տեղացի բնակիչներին պիտանելիության ժամկետն անցած ուտելիք են տրամադրում: Նրանք նշում են, որ պահեստում գտնվող սննդի 70 %-ը պիտանի չէ:
Ժնևում «Կարմիր խաչ»–ի ներկայացուցիչները հայտնել են, որ չեն ստացել որևէ դիտողություն կամ արգելք՝ իրենց գործունեությունը Սոմալիում շարունակելու համար:









































