Նախընտրական լարված շրջանում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կիրակի օրը հայտնել է, որ պատրաստվում է բարձրացնել սպառողական հարկերը` այդ կերպ հույս ունենալով նվազեցնել գործատուների կողմից վճարվող տուրքերը և պահել աշխատատեղերը Ֆրանսիայում:
The Washington Post-ը գրում է, որ Սարկոզին կիրակի օրը ազգային հեռուստատեսությամբ հայտնել է, որ իր պահպանողական կուսակցությունը պատրաստվում է բարձրացնել հարկերը և բարձրացնել ներդրումային եկամուտի տուրքերը:
Հարցումները ցույց են տվել, որ Ֆրանսիայի բնակչությունը դեմ է հարկերի բարձրացմանը, բայց Սարկոզին, որը միշտ էլ հայտնի է եղել որպես «գործի մարդ», ամենայն հավանականությամբ, պատրաստվում է մինչ նախագահական ընտրությունները խաղադրույք անել իր նոր ծրագրի վերաբերյալ` հույս ունենալով, որ ֆրանսիացիները կաջակցեն իրենց առաջնորդին, որը խիստ քայլերի է գնում Ֆրանսիան տնտեսական բարդ իրավիճակից հանելու համար:









































