ՀՀ ԱԻ նախարարությունն «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է, որ հունվարի 28-ին, ժամը 20.37-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մայիսյան–Հովունի ավտոճանապարհին ավտոմեքենան մնացել է ձնաբքի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
«Ախուրյանի ճանշին» ՓԲԸ–ի աշխատակիցների ուժերով ավտոճանապարհը մաքրվել է, ավտոմեքենան դուրս է բերվել ձնաբքից և շարունակել է իր ընթացքը:









































