Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգն իր «խորագույն ափսոսանքն» է հայտնել, որ նորվեգացիները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել են հրեաների ձերբակալման ու ոչնչացման գործընթացին:
Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված օրը Ստոլտենբերգն իր հայտարարության մեջ ասել է, որ հիմնական պատասխանատվությունն ընկած է ազգայնականների վրա, բայց Նորվեգիան ևս մասնակցել է այդ գործընթացներին, ինչի համար ցավում է: Այս մասին գրում է mignews.com-ը:
Պատերազմի ժամանակ Նորվեգիայի 772 հրեաների դեպորտ են արել, և նրանցից կենդանի են մնացել միայն 34-ը:








































