News Georgia-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունը (SOCAR) մտադիր է «Շահ Դենիզ» գազային հանքավայրի գազը դեպի Թուրքիա փոխադրել Վրաստանով, ինչը կավելացնի Վրաստանի տարանցիկ դերը։ Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալեքսանդր Խետագուրին։
Վերջինս հավելել է, որ այդ ամենն իրականացվելու է գործող «Հարավկովկասյան» («Բաքու-Թբիլիսի-Էրզրում», ԲԹԷ) գազատարի միջոցով, որի 442 կիլոմետրանոց հատվածը բաժին է ընկնում Ադրբեջանին, իսկ 248 կիլոմետրանոց հատվածը՝ Վրաստանին։ Նշվում է, որ նախորդ տարի ԲԹԷ-ով արտահանվել է 4.5 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ։







































