Նյու Յորքի ոստիկանության խոսնակը հինգշաբթի օրն ասել է, որ ՄԱԿ-ի փոստի ընդունման կենտրոնում անցած շաբաթ 15 կիլոգրամ կոկաին է առգրավվել, որը ՄԱԿ-ում հայտնվել էր առաքման տեսքով:
Associated Press-ը գրում է, որ Փոլ Բրաունն ասել է, որ թմրանյութը լցված է եղել սպիտակ պայուսակի մեջ` ակնհայտորեն այդ միջոցով դրան դիվանագիտական նպատակով ուղարկված առաքման տեսք տալու համար: Պայուսակը կասկածներ է առաջացրել, քանի որ կնքված է եղել ՄԱԿ-ի վատ կրկնօրինակված լոգոյով:
Բրաունը նաև ասել է, որ առաքման տուփի վրա ոչ մի անուն կամ հասցե գրված չի եղել, բայց այն ուղարկված է եղել Մեխիկոյից:









































