«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ վաղը Հայ ազգային կոնգրեսը հրավիրելու է քաղխորհրդի արտահերթ նիստ, թեև այն ավանդաբար տեղի էր ունենում չորեքշաբթի օրերին:
Ըստ մեր տեղեկությունների` Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող կուսակցություններին նիստի ընթացքում ներկայացվելու է ՀԱԿ համամասնական ցուցակի կազմավորման սկզբունքների վերջնական տարբերակը: Այսինքն, քաղխորհրդի անդամներին է ներկայացվելու ՀԱԿ դաշինքի կազմավորման սկզբունքները` մասնավորապես, թե քաղաքական կուսակցություններից յուրաքանչյուրին համամասնական ցուցակում, քանի և որ տեղերն են տրվելու:
Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց վաղը քաղխորհրդի նիստ անցկացնելու հանգամանքը: «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե ճիշտ է արդյոք, որ քաղխորհրդի նիստում ՀԱԿ համամասնական ցուցակն է քննարկվելու, նա պատասխանեց, որ ցուցակի մասին խոսք չկա: «Պարզապես քննարկվելու են ՀԱԿ-ի և այլ քաղաքական ուժերի դաշինքով հանդես գալու հնրավորության հարցերը»,- ասաց ՍԴՀԿ ատենապետը:









































