Friday, 05 06 2026
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը

Թեղուտի պատմական հուշարձանները վտանգված են

Թեղուտի շուրջ 1500 հա տարածքը շատ հարուստ է պատմական հուշարձաններով: Տարածքը ոչ միայն Լոռու, այլև Հայաստանի ամենաբարեբեր տարածքներից է, որտեղ կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել են Կուր-Արաքսյան մշակութային շերտին պատկանող շատ հուշարձաններ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Թեղուտի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Հոբոսյանը:

Նրա խոսքով` 3 տարի կատարված պեղումների արդյունքում արշավախումբը հայտնաբերել է Ք. ծ.ա. 5000 տարի առաջվա 3 հուշարձան, որոնք «բացարձակապես նոր են մեր ժողովրդի պատմության համար»: Պեղումները դեռ նոր են սկսվել, ու դրանք, ըստ նրա, դեռ պետք է ծավալվեն, որպեսզի կարողանան հստակ պատասխանել, թե ինչ մշակութային շերտի հետ գործ ունենք:

Ըստ բանախոսի` «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածքում հայտնաբերված հուշարձանների թիվը հստակ ասել հնարավոր չէ, քանի որ դրանց մեծ մասն «արտաքին նշաններ չունի»:

Հարցին` որքանո՞վ են այդ հուշարձանները վտանգված, վերջինս պատասխանեց` եթե ասի, թե դրանք վտանգված չեն, ճիշտ չի լինի Դրանք վտանգված են հատկապես բուն հանքավայրի տարածքում` Դուքանաձորում, որտեղ պեղվել է միջնադարյան ձուլարան, որից մինչև մեր օրերը պահպանվել է 1/5-րդը:

«Դա իրենից ներկայացնում էր թոնրի տարածք` մետաղյա ձուլվածքի կտորներով»,- նշեց հնագետը` հավելելով, որ այս շինությունից հիմա ոչինչ չի մնացել: Բուն պոչամբարի տարածքում 2011թ. պեղվել է նաև վաղ բրոնզեդարյան բնակավայրի մի հատված` 17,5 մետր երկարությամբ ու 1,30 բարձրությամբ պատ, որը մնալու է պոչամբարի տակ:

2009թ. Թեղուտի տարածքից արշավախումբը հայտնաբերել է նաև Ք.Ծ.ա. 1-ին հազարամյակի 12 դամբարան ու միջնադարյան 3 հնձան: «Շնող գյուղի տարածքում հայտնաբերված հնձանները յուրահատուկ են նրանով, որ նման տեխնոլոգիա ենթադրող հնձանները բացառիկ նշանակություն ունեն գինու արտադրության պատմության համար»,- նշեց Ս. Հոբոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում