Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իսպանիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան «կլասսիկո»-ից հետո ակումբի պաշտոնական կայքին հարցազրույց տվեց.
«Մենք չկարողացանք իրացնել 4-5 գոլային հիանալի հնարավորություններ: Ընդմիջման ժամանակ խաղացողների հետ երկխոսությունը շատ կարճ տևեց. 1 րոպեն բավական եղավ, քանի որ թիմն առաջին խաղակեսում հիանալի ֆուտբոլ էր ցուցադրում»:
Պորտուգալացի մասնագետը նաև հայտարարեց, որ չի մեկնաբանի մրցավարի գործողությունները.
«Ես այդ մարզադաշտում բազմաթիվ խաղեր եմ անցկացրել «Չելսի»-ի, «Ինտեր»-ի, «Ռեալ»-ի հետ, այդ իսկ պատճառով ոչ մի նոր բան չբացահայտեցի: Լրագրողները ֆուտբոլն ինձնից լավ են հասկանում: Չնայած, որ ես չեմ կարդում նրանց հրաշալի մտքերը, այս անգամ հետաքրքրությամբ եմ սպասում նրանց կարծիքին»:






































