Monday, 06 07 2026
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին

Դատախազությունը գիտակցում է, որ մարդկանց ստիպված են ցմահ դատապարտել

Հայաստանում կա 104 ցմահ դատապարտյալ, ինչը բավական մեծ թիվ է երկուսուկես միլիոնանոց բնակչության համար: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքով` սա մի նախադասություն է, որը վաղուց էին սպասում լսել հենց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից: Ըստ նրա` թեև վերջերս այդքան սպասված նախադասությունը լսեցին, սակայն Հայաստանի 104 ցմահ դատապարտվածների խնդիրների իրավական լուծման առումով, միևնույն է, տեղաշարժեր չկան:

«Հայաստանում ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը երկակի է: Նախկինում նրանց իրավունքների պաշտպանությունը ընդհանրապես չգիտես` ինչպես էր ընկալվում: Հիմա, իհարկե, որոշ փոփոխություններ նկատվում են, սակայն դրանք բավական չեն»,- ցմահ ազատազրկման դատապարտված անձանց խնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ այսօր հայտարարեց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նրա համոզմամբ`ցմահ դատապարտյալների հարցում օրենսդրական ճկուն մեխանիզմներ ստեղծելով և գործերի վերանայմամբ հնարավոր կլինի էականորեն կրճատել նրանց թիվը: Իսկ նախորդ տարվա ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով ստեղծվել են գործերի վերանայման հիմքեր:

Համեմատելով տարբեր երկրներում այս առումով առկա իրավիճակը` ցմահ ազատազրկվածների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամ Զարուհի Մուրադյանն ընդգծեց, որ հիմնականում ցմահ դատապարտվում են սերիական մարդասպանները և մանկապիղծները, սակայն Հայաստանի 104 ցմահ դատապարտվածների թվում այդպիսիք չկան:

Իրավաբան Ռոբերտ Ռևազյանի խոսքով` դեռ այն ժամանկ, երբ նախաձեռնվում էր Քրեական օրենսգրքում փոփոխությունների իրականացումը, գլխավոր դատախազն ինքն էր նշում, որ պատժաչափի վերին շեմը 15 տարի լինելու հետևանքով շատերին ստիպված են ցմահ ազատազրկել, սակայն այսօր դատախազությունը գործերի վերանայման առումով ոչ մի քայլ չի ձեռնարկում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում