«Ալ-Քաիդայի» մի քանի տասնյակ զինյալներ գրավել են Եմենի մայրաքաղաք Սանայից 170 կմ հեռավորության վրա գտնվող Ռադա քաղաքը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Զինյալները գիշերը մտել են Ալ-Բեյդա շրջանն ու շրջափակել քաղաքի հին հատվածն ու մզկիթը:
Քաղաքային ոստիկանությունը փորձել է դիմադրություն ցույց տալ, սակայն մի քանի տասնյակ զինյալները հեշտությամբ գրավել են քաղաքը:
Այս քայլով «Ալ-Քաիդան» ամրացնում ու ընդլայնում է իր դիրքերը երկրում, որտեղ արդեն մի տարի է՝ շարունակվում են բողոքի ցույցերը ընդդեմ գործող նախագահ Ալի Աբդուլա Սալեհի:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը «Ալ-Քաիդա» խմբավորումը համարում է շատ վտանգավոր: Իսկ 2011 թվականին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հարվածից հետո սպանվեց խմբավորման ղեկավար Անվար Ալ-Ավլակին:









































