Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը մոտ 11 ժամ ելույթ է ունեցել ազգային ասամբլեայի պատգամավորների առաջ: Տարվա ամփոփիչ ելույթը սկսելով կեսօրին՝ ժամը 13-ին, նա այն ավարտել է մոտ կեսգիշերին:
ИТАР-ТАСС-ը հիշեցնում է, որ անցյալ տարի Չավեսի ամփոփիչ ելույթը տևել է ընդամենը 7 ժամ: Սակայն այդ ժամանակ նա ելույթ էր ունենում ծանր վիրահատությունից հետո:
Ելույթի ընթացքում Վենեսուելայի նախագահը բազմիցս անդրադարձել է իր հիվանդության թեմային և իր օնկոլոգիական հիվանդությունն անվանել «փորձություն ամբողջ երկրի համար, որից վենեսուելացիները պատվով են դուրս եկել՝ ցուցաբերելով հասունության բարձր մակարդակ»:
Դիմելով ընդդիմությանը՝ Վենեսուելայի նախագահը մի քանի անգամ խոստացեել է, որ եթե պարտվի ընտրություններում, առաջինը կընդունի իր պարտությունը և նույնն ակնկալում է իր հակառակորդից:









































