Էշթոն Քեթչերը և Դեմի Մուրը վերջերս են ամուսնալուծվել, սակայն արդեն երկուսն էլ գտել են իրենց կեսերին: Դեմի Մուրին հաճախ են տեսնում մի երիտասարդի հետ, իսկ Էշթոն Քեթչերը սկսել է հանդիպել Դեմի Մուրին շատ նման մի աղջկա հետ:
Ինչպես գրում է Экспресс газета-ն, վերջերս Դեմի Մուրին պապարացիները տեսել են փողոցում՝ մի երիտասարդի հետ: Անծանոթ երիտասարդը նրան ուղեկցել է մինչև մեքենա, ապա հետևել, թե ինչպես է Դեմին հեռացել:
Էշթոնն էլ Նոր տարին անցկացրել է իր նոր, սցենարիստ ընկերուհու՝ Լորեն Սկաֆարիայի հետ:











































