Նիգերում ահաբեկչական գործողություններից հետո 10 հազար քրիստոնյաներ դարձել են փախստական: Այս մասին հայտնում է «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպությունը:
Հիշեցնենք, որ ահաբեկչական գործողություններ են տեղի ունեցել Էդո նահանգի Բենին-Սիթի քաղաքում, որտեղ բնակչության մեծամասնությունը կազմում են քրիստոնյաները:
Նախկինում երկրի հյուսիսում ապրող քրիստոնյաները սպառնում էին, որ կարող են հակահարված հասցնել մուսուլմաններին:
Ինչպես գրում է mignews.com-ը, ահաբեկչությունների հետևանքով մահացել են 80 քրիստոնյաներ:







































