Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն ադրբեջանցիների և հայերի կողմից միմյանց դեմ ներկայացրած պահանջները քննարկելով՝ պաշտպանել է Ադրբեջանին:
Այսօր Բաքվում Ադրբեջանի ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովն ասել է, որ Եվրոպական դատարանի գերագույն պալատը հունվարի 9-ին քննարկել է Լեռնային Ղարաբաղի հետ կապված երկու խնդիր: Դրանցից մեկը կապված էր Լաչինի 6 փախստականների բողոքների հետ, իսկ մյուսը Հայաստանի ներկայացուցչի հայցն էր՝ ուղղված Ադրբեջանի դեմ:
Ինչպես հաղորդում է ABC.AZ-ը, հայերով բնակեցված Գյուլիստան գյուղի հայ բնակչի բողոքում ասվում էր, որ Ադրբեջանը խախտում է իր սեփականության իրավունքները, և որ Ադրբեջանը քանդում է հայկական գերեզմանները:
Ասկերովն ասել է, որ, հիմնվելով իրենց ներկայացրած ապացույցների վրա, Եվրոպական դատարանը չի ընդունել բողոքը և համարել է այն չհիմնավորված։ «Դրանից հետո դատարանը մի շարք կարևոր որոշումներ է կայացրել, որոնց մենք երկար էինք սպասել. Նրանք նշել են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է, և հայկական զինված ուժերը գրավել են Ադրբեջանի տարածքի մի մասը: Դրա արդյունքում ավելի քան մեկ միլիոն մարդ դարձել է փախստական և տեղահանված»,– ասել է Ասկերովը։։







































