Այսօր տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26097129 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 720 մլն դրամ, որից մրցակցայինը` 700 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 20 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 473 մլն 659 հզ. 281 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.0000 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.0000 տոկոս:
ՀՀ ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ աճուրդին մասնակցել է 3 դիլեր:









































