Հունվարի 9-ին` ժամը 00.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 23-ամյա Արման Ս-ին և 20-ամյա Մարիամ Բ-ին:
Պարզվել է, որ նրանք հունվարի 8-ին` ժամը 23.30-ին, մեկ այլ երիտասարդի` 24-ամյա Արթուր Շ-ի հետ, նշված վայրում բացահայտ հափշտակել են մի երիտասարդի բջջային հեռախոսը:
«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունվարի 9-ին` ժամը 00.30-ին, 24-ամյա Արթուր Շ-ն ներկայացել է բաժին:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:









































