Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը` Ադրբեջանում Չեխիայի դեսպանատունը անցել է վիզային նոր համակարգի ներդրման նրանց համար, ովքեր երկարաժամկետ այցով են մեկնում Չեխիա:
Գործակալությունը, հղում կատարելով Բաքվում Չեխիայի դեսպանատանը, նշում է, որ նոր համակարգի անցմամբ կդյուրացվի վիզաների ստացումը:
Հունվարի 1-ից Չեխիա մեկնել ցանկացողները կարող են համացանցի միջոցով լրացնել դիմում-հարցաթերթիկը և ուղարկել նշված հասցեով:
Ադրբեջանում այդ համակարգն ամբողջությամբ կգործի ապրիլից: Դիմում ներկայացնողները պատշաճ կերպով չգրանցվելու դեպքում չեն հրավիրվի հարցազրույցի, և նրանց դիմումները չեն փոխանցվի դիվանագիտական առաքելության դիտարկմանը:







































